«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը։
«Հոլանդը պետք է յուրաքանչյուր խաղում հինգ գոլ խփի։ Եթե դա չանի, ապա ճնշումների տակ կհայտնվի (ժպտում է)։ Միևնույն ժամանակ, Էրլինգի վրա մեծ ճնշում չկա, քանի որ նա հիանալի մրցաշրջան է անցկացնում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 26 հանդիպումներում խփել է 28 գոլ։