«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսի առողջական վիճակի մասին։
«Գաբին փորձում էր հնարավորինս արագ վերականգնվել վնասվածքից, սակայն, նույնիսկ երբ սկսեց մարզվել, հասկացավ, որ իրեն դեռ ժամանակ է պետք։ Դա օրերի հարց է, ոչ թե շաբաթների։ Ես այդպես եմ կարծում. Նա պետք է իրեն վստահ զգա, պատրաստ լինի։ Հենց որ Ժեսուսը պատրաստ լինի խաղալու, նա կմտնի խաղադաշտ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
25-ամյա Ժեսուսը վնասվածք է ստացել Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ՝ ելույթ ունենալով Բրազիլիայի հավաքականի կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Ժեզուսը «Արսենալի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Կողմերի միջեւ պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2027 թվականի ամառ։