«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հետաքրքրված է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող ձեռք բերելով։ Մանկունիանցիների նպատակը «Տոտենհեմում» հանդես եկող 29-ամյա հարձակվող Հարի Քեյնն է։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում հասկանում են, որ նման տրանսֆեր կատարելը հեշտ չի լինի, քանի որ «Տոտենհեմի» սեփականատերերը բազմիցս հրաժարվել են Քեյնին այլ ակումբներ բաց թողնել։
Քեյնը թիմից հեռանալուն ամենամոտը եղել է 2021 թվականին, երբ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում էր նրան տեսնել իր ակումբում: Այնուամենայնիվ, գործարքն այդպես էլ չիրականացավ: