ԱՊԼ 27-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Լեսթերին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
11-րդ րոպեին Կուլիբալիի փոխանցումից հետո լոնդոնցիների կազմում հաշիվը բացեց Չիլվելը, սակայն 39-ին Դաքան հավասարեցրեց այն։ Առաջին կեսին ավելացված 6-րդ րոպեին Հավերցը կրկին առաջ մղեց «Չելսիին», իսկ 78-ին Կովաչիչը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։
Հարկ է նշել, որ այս խաղում լոնդոնցիների կազմում աչքի ընկան նաև Ֆելիշը և Մուդրիկը, սակայն մրցավարը VAR-ին դիմելուց հետո արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Այս խաղից հետո «Չելսին» 37 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Լեսթերը» 24 միավորով՝ 16-րդ։