«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր թիմի հարձակման գծի ներկայիս խաղացողները չեն փոխարինում Մոհամեդ Սալահ-Ռոբերտո Ֆիրմինո-Սադիո Մանե եռյակին։
«Սա հիանալի եռյակ է, որը չի կարող կրկնվել, քանի որ նրանք հատուկ ֆուտբոլային հարաբերություններ ունեին, նրանք հիանալի էին խաղում: Մեր առաջադրանքը, հաշվի առնելով այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում թիմում, նոր բան կառուցելն է, այլ ոչ թե հեռացած խաղացողներին փոխարինելը։
Ես իսկապես կարծում եմ, որ տղաները, որոնց մենք հրավիրել ենք, ունեն իրենց հատուկ հմտությունները, և մենք պետք է մի փոքր վերադասավորվենք: Բայց նրանք բոլորն էլ իսկապես աչքի ընկնելու ներուժ ունեն, ինչի համար էլ մենք գնեցինք նրանց:
Տղաները պատրաստ են զարգանալու, երիտասարդ են, նրանց առջևում շատ ֆուտբոլային տարիներ կան։ Իմ խնդիրն է համոզվել, որ մենք նրանց օգտագործում ենք ճիշտ դիրքերում և ճիշտ համակարգում, այնուհետև նրանք կարող են ցույց տալ իրենց առավելագույնը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում 90min-ը։