«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին իր «Թվիթեր»-ում հայտնում է լրագրող Սեզար Լուիս Մերլոն։
Ըստ ինսայդերի՝ «քաղաքաբնակները» պլանավորում են հաջորդ շաբաթ հարձակվողի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Ակնկալվում է, որ գործարքը կփակվի հենց այդ ժամանակ, քանի որ «Մանչեսթեր Սիթին» Ալվարեսին առաջարկում է նոր պայմանագիր ավելի լավ ֆինանսական պայմաններով մինչև 2028 թվականը: Հատկանշական է, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է ընդամենը մեկ տարով պակաս՝ մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում 23-ամյա Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։