«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի վերադարձի մասին։ Դանիացին վնասվածք էր ստացել հունվարի վերջին՝ «Ռեդինգի» հետ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի խաղում (3:1):
«Կարծում եմ, որ նա անպայման կխաղա այս մրցաշրջանում: Հիմա չեմ կարող ասել, թե որքանով նա պատրաստ կլինի, բայց կարծում եմ, որ նրա առաջընթացը վերականգնողական գործընթացում նկատելի է։ Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ուստի մենք անպայման կտեսնենք նրան։ Բայց ոչ մարտի միջազգային դադարից առաջ:
Նա մասնակցո՞ւմ է թիմային հավաքներին․ Այո՛։ Բայց, իհարկե, այս պահին նրա գլխավոր նպատակը հնարավորինս շուտ վերադառնալն է, քանի որ մեզ բոլոր խաղացողներն են պետք»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում 90min-ը։
Նախկինում սպասվում էր, որ Էրիկսենը շարք կվերադառնա ոչ շուտ քան ապրիլի վերջ-մայիսի սկիզբ։