Հայկական արմատներով ռուս թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթելով գերմանացի Օսկար Օտտեին ՝ դուրս է եկել Ինդիան Ուելսում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի երրորդ շրջան։
Խաչանովը հաղթել է 6։3, 6։3 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե։ Այս ընթացքում Կարենը 5 էյս է կատարել, թույլ չի տվել ոչ մի կրկնակի սխալ և իրացրել է վեց բրեյք-փոինթներից երեքը: Օտտեն իր հերթին 4 էյս է կատարել, երեք կրկնակի սխալ թույլ տվել և իրացրել է երեք բրեյք-փոինթներից մեկը։
Երրորդ տուրում Խաչանովը կհանդիպի իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային (աշխարհի 28-րդ ռակետ):
Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8,800,000 դոլար։