«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Բենֆիկայի» հարձակվող Գոնկալո Ռամուշի հետ, հայտնում է Football Transfer Tavern-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները լավ են ընթանում։ Ենթադրվում է, որ «Բենֆիկան» պատրաստ է բաց թողնել 21-ամյա խաղացողին 100 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում Ռամուշը պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։