«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվաար ամսվա լավագույն մարզչի մրցանակը։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի թվիթերյան էջը։
Մասնագետի համար սա այս մրցաշրջանում երկրորդ մրցանակն էր։
Փետրվարին ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ում տարել է 3 հաղթանակ և մեկ անգամ խաղացել ոչ-ոքի։ Թիմը մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։