«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն խաղացող։
25-ամյա անգլիացու համար այս մրցանակն արդեն երրորդն էր մրցաշրջանում։ Մինչ այդ նա մրցանակը ստացել էր սեպտեմբեր-հունվար ամիսներին։ Այսպիսով, ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում մրցանակների քանակով հասել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, ով լավագույնն է դարձել 2017/18 մրցաշրջանում։
Անցյալ ամիս Ռեշֆորդը 5 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» չորս խաղում։