«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1).
«Մենք հիանալի աշխատանք կատարեցինք, հատկապես երկրորդ խաղակեսում: Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք և չորս գոլ խփեցինք։ Լավ արդյունք է, բայց հանդիպումը դեռ չի ավարտվել, այնպես որ մենք պետք է կենտրոնացած մնանք և լավ պատրաստվենք պատասխան հանդիպմանը: Այս հանդիպումը ցույց տվեց, թե ով ենք մենք։ Մենք միշտ ցանկանում ենք հաղթել։ «Լիվերպուլի» դեմ մենք ինքներս չէինք. Այո, շոկ էր, քանի որ հանդիպումն ավարտվեց մեզ համար շատ վատ հաշվով։ Մենք ասացինք այն, ինչ պետք է ասեինք։ Այժմ մենք պետք է առաջ շարժվենք,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։