«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է լքել իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացու ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ, սակայն ակումբում բոլորը պատրաստվում են մարզչի հեռանալուն։
Իտալացու գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Երեկ «Տոտենհեմը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից 1/8 եզրափակիչ փուլում՝ ընդհանուր հաշվով զիջելով «Միլանին»: