Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Goal-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» կարծում է, որ ֆրանսիացին համաշխարհային մակարդակի աստղ է դառնալու, ուստի պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 130 միլիոն եվրո։
Կամավինգան «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականին «Ռենից»՝ 31 միլիոն եվրոյի դիմաց: