«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Միլանի» հետ պատասխան խաղից հետո (0:0) մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս չգալը։ Առաջին խաղում լոնդոնցիները 0-1 հաշվով պարտություն էին կրել.
«Առաջին խաղում երկու թիմերն էլ առանցքային խաղացողների կորցրեցին: «Միլանին» հաջողվեց նրանց շարք վերադարձնել պատասխան խաղում: Մենյանը շատ կարևոր խաղացող է նրանց թիմում։ Նա հիանալի է խաղում ոտքերով և կարողացավ հաղթահարել մեր ճնշումը:
Առաջին խաղակեսում մեզ պակասում էր համբերությունը։ Մենք մեր առջև խնդիր դրեցինք առաջին րոպեներից առաջ գնալ և բարձր ճնշում գործադրել, բայց «Միլանը» դա լավ հաղթահարեց։ Չեմ կարող մեղադրել տղաներին, քանի որ նրանք արեցին իրենց ուժերի ներածին չափով:
Կարծում եմ՝ մենք մեր ճանապարհի կեսին ենք։ Անցած տարվա համեմատ մենք զգալիորեն բարելավել ենք և պետք է ավելի լավը դառնանք։ Կարծում եմ, որ նման հանդիպումներում մեզ պակասում է առաջատարը, ով կարող է վճռել ելքը մեր օգտին։ Այժմ մենք պետք է անցնենք առաջնությանը և հնարավորինս լավ ավարտենք մրցաշրջանը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
























































