«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ԱՊԼ-ի 26-րդ տուրի խաղում «Լիվերպուլից» կրած 0։7 հաշվով ջախջախիչ պարտության մասին։
«Ֆուտբոլիստներն ինձ հիասթափեցրի՞ն: Ո՛չ, մենք նույն նավակի մեջ ենք և միասին անում ենք մեր գործը։ Միասին հաղթում ենք ու պարտվում։ Կիրակի խառնաշփոթ են սարքել ու հիմա պետք է զբաղվեն հետևանքներով։
Մենք գիտենք, որ մրցաշրջանում միշտ անհաջողություններ են լինելու։ Մենք 23 խաղերից բաղկացած շարք ունեցանք մեկ պարտությամբ, իսկ հիմա եղավ երկրորդը։ Քաղած այս դասը կօգնի մեզ ապագայում:
Մենք իսկապես միջինից ցածր խաղացինք, հատկապես մենթալիտետի առումով։ Մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել և պետք է շարունակենք գործել այլ կերպ։ Մենք պետք է օգտագործենք ամբողջ էներգիան և կենտրոնանանք հաջորդ խաղի վրա», — Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Manchester Evening News-ը։