«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ծախսերի մասին։
««Սիթիի» հասցեին հնչող քննադատությունները միշտ էլ շատ անարդար են եղել: Եթե ակումբների միջև աստղաբաշխական տարբերություն լիներ, ապա գուցե քննադատությունն արդարացի կլիներ, բայց «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալը»՝ նրանք բոլորն էլ մեծ գումարներ են ծախսել: Սա այն դեպքը չէ, երբ մի ակումբը խաղացող էր ուզում 100 միլիոնով, իսկ «Սիթին» մտավ ու վճարեց 200 միլիոն։ Նման բան չի եղել։ Դա նման է ցանկացած տնտեսական գործունեության՝ որքան շատ փող, այնքան լավ: Իհարկե, որոշակի վերահսկողություն է պետք, բայց որքան շատ ներդրումներ կատարվեն թե՛ երկրից, թե՛ դրսից, այնքան ավելի գրավիչ կլինի լիգան»,- Պելեգրինիի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
Պելեգրինին «Մանչեսթեր Սիթիում» աշխատել է 2013-ից 2016 թվականներին:
























































