«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է Todofichajes-ը։
Ըստ հրապարակման՝ միլանյան ակումբն ակնկալում է Միլան Շկրինյարին փոխարինել որակյալ կենտրոնական պաշտպանով և սենեգալցուն համարում է Ա Սերիայի փորձ ունեցող իդեալական թեկնածու։
Կուլիբալին «Չելսի» է տեղափոխվել «Նապոլիից» 2022 թվականի ամռանը։ Նրա ներկայիս պայմանագիրը «արիստոկրատների» հետ հաշվարկված է մինչեւ 2026 թվականի հունիսը։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա սենեգալցին «Չելսիի» կազմում անցկացրել է 24 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։