«Արսենալը» ձեռք չի բերի «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն, չկա հաստատում, որ լոնդոնյան ակումբն ամռանը կգնի 24-ամյա ֆուտբոլիստի։ «Արսենալը» ունի Գաբրիել Ժեզուսը, Էդի Նկետիան, Ֆոլարին Բալոգանը, և բացի այդ, Օսիմհենի գինը շատ բարձր կլինի:
Ռոմանոն նշում է, որ «Արսենալն» այս ամառ այլ առաջնահերթություններ ունի, այդ թվում՝ նոր կիսապաշտպան:
Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։