«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
«Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ կարող հասկանալ, թե ինչ եմ զգում այս պահին: Էմոցիաները շատ են։ Կարող եք պատկերացնել վերջում լարվածությունը։ Կարծում եմ՝ տղաները ֆանտաստիկ խաղացին։ Նրանք շատ լավն էին, մի քանի գոլային պահեր ստեղծեցին, այնպես որ ես ուրախ եմ, որ նրանք հաղթեցին: Մենք բոլորս այս պահին հիանալի տրամադրություն ունենք:
Հանդերձարանում հիանալի մթնոլորտ էր. Բոլորը շատ ուրախ են: Մենք ցանկանում էինք հաղթել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Այս մրցաշարը շատ կարևոր է մեզ համար։ Հաղթանակը մեզ դրական էներգիա է տալու առաջիկա շաբաթների համար»,- Փոթերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Դորտմունդցիներն առաջին խաղում հաղթել էին 1-0 հաշվով, ուստի «Չելսին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
























































