«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Մայկա Ռիչարդսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էնթոնիի խաղի մասին Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման ժամանակ (0:7)։
«Դալոյի և Էնթոնիի միջև թիմային աշխատանք չկար: «Մանչեսթեր Յունայթեդը» կարծես տասը հոգով էր խաղում, քանի որ բրազիլացին կտրված էր իր եզրային աշխատանքից։ Մենք գիտենք, թե որքան լավն են Ռոբերտսոնը և Ալեքսանդր-Առնոլդը, ուստի ենթադրություններ կային, որ Էնթոնին կփորձի ավելի մոտ խաղալ Էնդրյուի հետ: Սակայն Էնթոնին չհետևեց նրան, նա պետք է վերադառնար իր դիրք, բայց դա չարեց։ Չգիտեմ՝ նա ծույլ էր, թե՞ տեն Հագն էր խնդրեց բարձր խաղալ՝ հակագրոհներով վտանգ ստեղծելու համար։ Բայց դա նորից ու նորից կրկնվեց: Հենց որ «Մանչեսթեր Յունայթեդը» կորցնում էր գնդակը, Էնթոնին քայլում էր»,- Ռիչարդսի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 25 խաղից հետո 49 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը։
«Լիվերպուլը» 42 միավորով 5-րդ տեղում է։