«Բլեքփուլի» երկրպագու Թոնի Ջոնսոնը մահացել է այլ երկրպագուների հետ կռվելու հետևանքով։
Հաղորդվում է, որ 55-ամյա տղամարդը խաղը դիտել է Մանչեսթերի փաբում, ապա ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել է 15 մարդ։ Արդյունքում` Ջոնսոնը բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Նա հիվանդանոցում մահացել է։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 33-ամյա կասկածյալին, սակայն նա գրավի դիմաց ազատ է արձակվել մինչև հունիս, նա կսպասի հետաքննության արդյունքներին։
«Բլեքփուլն» արձագանքել է կատարված դեպքին։
««Բլեքփուլ» ֆուտբոլային ակումբը խորապես ցնցված և վշտացած է մեր երկրպագու Թոնի Ջոնսոնի ողբերգական մահից։ Մեր բոլոր մտքերը նրա սիրելիների հետ են։ Հանգչիր խաղաղությամբ, Թոնի»։