«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել «Արսենալ», հայտնում է Rai Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա նիգերիացու համար պայքարում այժմ առաջատար են լոնդոնցիները։ Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պայքարել հարձակվողի համար։
Օսիմհենը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ 21 խաղում 19 գոլով։
Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
























































