Պատրիս Էվրան դժգոհ է մնացել «Լիվերպուլի» հետ խաղի ժամանակ Բրունու Ֆերնանդեշի պահվածքից։
«Ինձ դուր է գալիս Բրունուն՝ որպես ֆուտբոլիստ, բայց սա առաջին խաղը չէ, որտեղ նա այդպիսի պահվածքով է աչքի ընկնում։ Նա պետք է փոխի դա։
Պոլ Պոգբան նույն կերպ իրեն պահեց «Յուվենտուսում», իսկ Ալեգրին դրա համար նրան նստեցրեց պահեստայինների նստարանին:
Երբ Նանին փոխանցում չէր կատարում Ուեյն Ռունիին, նա սկսում էր բղավել, և դրանից հետո երկրպագուները սկսեցին ատել պորտուգալացուն:
Եթե ես թիմը գլխավորելիս այդպիսի պահվածք տեսնեի, այլևս նման խաղացողի դաշտ դուրս չէի բերի։ Որքան էլ նա լավն է, սա անհարգալից պահվածք է։
Ես խոսեցի Բրունուի հետ անցյալ շաբաթ, և նա գիտի ձեռքերը թափահարելու մասին: Նա դա անում է, քանի որ հիասթափված է։ Նա ցանկանում է, որ իր թիմակիցներն ավելի լավ խաղան: Բայց դա լավ չի ընդունվում երկրպագուների և թիմակիցների կողմից»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Ռիո Ֆերդինանդի փոդքաստում: