«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Բետիսի» դեմ առաջին հանդիպումը, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում (0:2): Թիմի մարզչական շտաբը խաղից առաջ կգնահատի կիսապաշտպանի մարզավիճակը։
Կազեմիրոն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բետիս» հանդիպումը կկայանա մարտի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: