Մարտին Կիոունը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի պահվածքը «Լիվերպուլի» դեմ խաղի ժամանակ։
«Այն ամենը, ինչ մենք տեսանք կիրակի, պահպանվել է նրա՝ Մեծ Բրիտանիա ժամանելուց հետո:
Ես նույնիսկ չեմ կարողանում նայել դրան, դա ինձ բարկացնում է: Բայց ես փորձում եմ գնահատել, թե նա ինչ կարող է տալ թիմին, այլ ոչ թե նայել այն կողմերին, որոնք ինձ նյարդայնացնում են, քանի որ նա շատ տաղանդավոր խաղացող է։
Այնուամենայնիվ, պետք է որոշում կայացնել, թե արդյոք նա կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» նոր նախագծին: Պոգբան իշխանության համար պայքար մղեց Բրունուի հետ, և դրանից հաղթական դուրս եկավ Ֆերնանդեշը՝ ստանալով նոր պայմանագիր։ Արդյոք ակումբը ճի՞շտ է վարվել: Արդյոք այս խաղացողները բավական լա՞վն են:
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է մտածի, թե արդյոք իրենց այդպիսի ֆուտբոլիստ է պե՞տք: Նրա կրեատիվությունը, 11 գոլային փոխանցումները, 7 գոլերը՝ այո, բայց արդյո՞ք անհրաժեշտ են բնավորության այս գծերը, որոնք նյարդայնացնում են»,- ասել է «Արսենալի» նախկին պաշտպանը Talksport-ի եթերում: