Մադրիդի «Ռեալը» երեկ Լա լիգայի 9-րդ տուրում 0-1 հաշվով պարտվեց «Մալյորկային»։ «Արքայական» ակումբի դարպասը պաշտպանում էր Տիբո Կուրտուան։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, բելգիացի դարպասապահի դարպասի ուղղությամբ վերջին 14 հարվածներից 9-ը ավարտվել է դարպասի գրավումով։ Կուրտուան միայն 5 անգամ է փրկել իր թիմին։
Նախորդ տուրում «Ռեալի» դարպասը պաշտպանում էր Ալֆոնս Արեոլան։
9 տուրից հետո «արքայական» ակումբը 18 միավորով երկրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։