«Չելսիի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան մեկնաբանել է ԱՊԼ 26-րդ տուրում «Լիդսի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակը։
«Մենք գոհ ենք հաղթանակից, և այն մեզ անհրաժեշտ թափ կհաղորդի «Բորուսիայի» դեմ խաղի համար, և մեր խաղացողներն ավելի կենտրոնացված կլինեն։ Չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետագայում, բայց դա մեզ վստահություն կհաղորդի միանշանակ։ Այս հաղթանակից հետո մենք հաստատ ավելի լավ ենք աշխատելու։
Մենք կռի՞վ ենք տվել մեր մարզիչ Գրեհեմ Փոթերի համար: Անշուշտ։ Նրա և մեզ համար դժվար ժամանակաշրջան էր, հեշտ չէր այդքան հանդիպումներ պարտվելը։ Մենք «Չելսին» ենք և պետք է հաղթենք։ Ի վերջո, մենք լավ հանդես եկանք «Լիդսի» դեմ խաղում, և հիմա ուրախ ենք»,- Զաքարիայի խոսքերն է մեջբերում Football.London-ը։