«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը թիմի 0։7 հաշվով պարտությունից հետո ստիպել է թիմի խաղացողներին լուռ նստել և լսել «Լիվերպուլի» ֆուտբոլիստների ցնծությունը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Ֆուտբոլիստներին ստիպել են ունկնդրել «Էնֆիլդի» տնային հանդերձարանից հնչող ուրախությունը, որտեղ «Լիվերպուլը» տոնել է իր հաղթանակը, ինչպես նաև լսել տրիբունաների աղմուկը։
Տեն Հագը խաղացողներին ասել է, որ դա պետք է ծառայի որպես հաջորդ անգամ մինչև վերջ պայքարելու մոտիվացիա: Մարզիչը ֆուտբոլիստներին նաև ասել է, որ իրենց «բախտ է վիճակվել տուն վերադառնալ թիմային ավտոբուսով, այլ ոչ թե զայրացած երկրպագուների հետ, որոնք գումար են վճարել նման խղճուկ տեսարանի ականատես լինելու համար»: