«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի մասին:
«Քևինի չափանիշները միշտ բարձր են երկնքից: Բոլորը գիտեն նրա մակարդակը։ Մեկ շաբաթից նա հնարավորություն կունենա ցուցադրելու իր որակները։ Դե Բրույնեն կվերադառնա իր լավագույն մարզավիճակին։ Նա պարզապես պետք է քրտնաջան աշխատի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
2022/2023 թթ․ մրցաշրջանում Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։