«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է հեռանալ թիմից։ Անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել խաղացողին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» Սիլվային գնահատում է 65 միլիոն եվրո։ Հատկանշական է, որ ձմռանը «Բարսելոնան» պատրաստ էր վճարել 70 միլիոն եվրո, սակայն անգլիացիները մերժել էին առաջարկը։
Չնայած դրան, «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել պորտուգալացու նկատմամբ և ամռանը կարող է կրկին փորձել ձեռք բերել կիսապաշտպանին, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։