«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը պատմել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի թիմի հանդիպումից հետո բարձր է գնահատել իր խաղը։ Գվարդիոլայի թիմն այդ խաղում հաղթեց 2-0 հաշվով։
«Պեպն ասաց, որ ես «լա՞վն եմ»: Մենք հիանալի հարաբերություններ ունենք, մի քանի անգամ զրուցել ենք։ Ինձ համար Գվարդիոլան հանճար է, պատմության լավագույն մարզիչը»,- Գիմարայնսի խոսքերն է մեջբերում ESPN Brasil-ը։
25-ամյա Գիմարայնսը հանդես է գալիս «Նյուքասլում» 2022 թվականի հունվարից։