Հայտնի լրագրող Պիրս Մորգանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեյգի մասին։
«Տեն Հագը դեռ հրաժարական չի՞ տվել: Ինչպե՞ս կարող է «Մանչեսթեր Յունայթեդի» ցանկացած մարզիչ հաղթահարել նման խաղը և նման սարսափելի ելույթը»,- գրել է Մորգանը թվիթերյան իր էջում։
«Մանչեսթեր Յունայթեդը» կրեց ԱՊԼ պատմության ամենախոշոր պարտությունը՝ 0։7 հաշվով զիջելով «Լիվերպուլին»։ 25 տուրերի արդյունքներով Էրիկ տեն Հագի թիմը 49 միավորով շարունակում է զբաղեցնել աղյուսակի երրորդ հորիզոնականը։