Լյուկ Շոուն կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությունը «Լիվերպուլից» չի փչացնի մրցաշրջանը։
Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հանդիպումն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությամբ՝ 0։7 հաշվով։ Սա ակումբի ամենամեծ պարտությունն է վերջին 92 տարիների ընթացքում։
«Դա լիովին անընդունելի էր։ Լիգայի գավաթը նվաճելուց հետո մեր չափանիշներն ակնհայտորեն ընկել են:
Վերջին երկու խաղերում մենք մեզ նման չէինք։ Պետք է հետ վերադարձնենք այն, ինչ նախկինում լավ էինք անում, քանի որ դա շատ ցավալի է։ Այն, թե ինչպես խաղացինք երկրորդ խաղակեսում, իսկապես անընդունելի է։
Մենք ոչ բնավորություն ցույց տվեցինք, ոչ մտածելակերպ։ Մեծ ակումբը պետք է ավելի լավ հանդես գա (Էնֆիլդում): Պետք է գիտակցենք, որ այս պարտությունը չի վճռի մեր մրցաշրջանը։
Մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ արդյունքը փչացնի մեր ամբողջ մրցաշրջանը։ Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լավ է գործում, և պարտությունը ևս մեկ խոչընդոտ է, որը մենք պետք է հաղթահարենք, և մենք դա կանենք»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը: