«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը (7:0) լավագույնն էր «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոյի համար վերջին ծրջանում։
«Գակպոն իր լավագույն խաղն անցկացրեց «Լիվերպուլի» կազմում: Քոդին մինչ այժմ բավականին կարճ կարիերա է ունեցել այստեղ, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա պարզապես փայլում էր: Նա անհավանական ինքվստահություն ուներ և երկու գոլ խփեց»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Հոլանդացին Յուրգեն Կլոպի թիմին է միացել հունվարին՝ ՊՍՎ-ից: Երեկ նա «Էնֆիլդում» դուբլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում: