«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է մերսիսայդցիների պատմության մեջ առաջին խաղացողը, ով բոլոր մրցաշարերում վեց խաղում անընդմեջ գոլ է խփում «Մանչեսթեր Յունայթեդին», հայտնում է Opta վիճակագրական պորտալը։
Հիշեցնենք՝ Սալահը ԱՊԼ 26-րդ տուրում դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ՄՅՈՒ-ի հետ խաղում, իսկ «Լիվերպուլը» 7-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սալահը դարձել է մերսիսայդցիների պատմության լավագույն ռմբարկուն ԱՊԼ-ում։ Եգիպտացին Անգլիայի առաջնությունում խփել է իր 128-րդ և 129-րդ գոլերը՝ այդ կերպ շրջանցելով Ռոբի Ֆաուլերին։