Պրեմիեր լիգայի ակումբները մտահոգված են «Նյուքասլի» սեփականատերերի մասին ստացված նոր տեղեկություններով։
ԱՄՆ-ում «Նյուքասլի» գլխավոր բաժնետոմսերը տնօրինոց PIF ֆոնդի մասնակցությամբ դատական գործընթացի արդյունքում պարզվեց, որ հիմնադրամը և ակումբի ղեկավար Յասեր Ալ-Ռումայյանը կարող են ուղղակիորեն կապված լինել Սաուդյան Արաբիայի կառավարության հետ:
Այդ պատճառով Պրեմիեր լիգայի ակումբների մեծ մասը կապ է հաստատել լիգայի հետ՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելու համար, հայտնում է The Times-ը:
Ակումբներն իրենց մտահոգությունն են հայտնել, քանի որ Պրեմիեր լիգան ժամանակին «Նյուքասլը» գնելու գործարքը թույլատրել է այն պայմանով, որ Սաուդյան Արաբիան, որպես պետություն, չի վերահսկի թիմը: