«Արսենալի» երկրպագու, լրագրող Պիրս Մորգանը, որը նախորդ աշնանը աղմկալի հարցազրույց վերցրեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, շարունակում է քննադատել «կարմիր սատանաներին» ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու համար։
«Արսենալն» իսկապես պատրաստվում է հաղթել Պրեմիեր լիգան։ Եվ երբ մենք անենք դա, ես միանգամից կգնամ «Օլդ Թրաֆորդ» և համերգ կկազմակերպեմ այնտեղ, որը կավարտեմ ՍԻԻԻԻ բղավոցով»,- Twitter-ում գրել է Մորգանը։
Նշենք, որ խփած գոլերը Ռոնալդուն հաճախ տոնում է հենց այդ վանկարկությամբ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո Ռոնալդուն տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի առաջնություն՝ «Ալ-Նասր»։