«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ 26-րդ տուրում «Նյուքասլի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը։
«Դա իսկապես, իսկապես դժվար խաղ էր: Մենք դա սպասում էինք՝ հաշվի առնելով նրանց թիմի խաղացողների որակը: Նրանք արդեն սպառնալիք են և այդպիսին կմնան առաջիկա հինգ տարիներին։ Նրանք շատ լավ են տիրում գնդակին։
Լավ խաղ էր, մենք լավ էինք պաշտպանվում։ Զարմանալի էր մեր թիմերի խաղի նմանությունը։ Մենք ունեինք մեր հնարավորությունները, նրանք ունեին իրենց հնարավորությունները, բայց ի վերջո վճռական գործողությունը, որը բերեց երկու գոլի, փոխեց իրավիճակը։
Իհարկե, մենք պետք է պաշտպանվեինք, նման խաղերում պետք է շատ դիմանալ։ Բայց մենք չկորցրինք մեր հանգստությունը։ Ամենակարևորն այն է, որ մենք պահպանեցինք մեր թափը, ինչի շնորհիվ հաղթեցինք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։