Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» և «Նյուքասլ Յունայթեդը»։ Թիմերը կխաղան Մանչեսթերի (Անգլիա) «Էթիհադ» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն, Ուոքեր, Դիաս, Ականջի, Ակե, Ռոդրիգո Էրնանդես, Դե Բրույնե, Գյունդողան, Ֆոդեն, Գրիլիշ, Հոլանդ:
«Նյուքասլ»․ Պոուպ, Տրիպիեր, Բոթման, Լասելես, Բորն, Ջոելինթոն, Լոնգստաֆ, Գիմարայնս, Գորդոն, Ալմիրոն, Ուիլսոն:
Անգլիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում «Նյուքասլ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոք են խաղացել՝ 3-3։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղն է զբաղեցնում՝ 25 խաղից հետո վաստակած 55 միավորով։ «Նյուքասլ Յունայթեդը» 41 միավորով հինգերորդն է: