«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդն այլևս չի հրավիրվի Անգլիայի հավաքական։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ ինքը՝ Գրինվուդը, ով վերջերս է ազատվել բանտից, ցանկանում է վերսկսել կարիերան հավաքականում, սակայն Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը դեմ է դրան։
«Գրինվուդը կառչում է կրկին ամենաբարձր մակարդակով խաղալու հույսից: Սաութգեյթը մեծ նշանակություն է տալիս ոչ միայն ֆուտբոլիստի տաղանդին, այլև նրան, թե ինչպես են զարգանում հարաբերությունները թիմում»,- ասել է աղբյուրը։
Գրինվուդը կարող է հնարավորություն ստանալ հանդես գալ Ճամայկայի հավաքականի կազմում, քանի որ ֆուտբոլիստի մայրն այս երկրից է։ Անգլիացին դեռ սեպտեմբերին կարող էր հանդես գալ Ճամայկայի հավաքականի կազմում, սակայն մերժեց հրավերը:
























































