Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը հայտնվել է Պրեմիեր լիգայի երկու ակումբների թիրախում։
Անգլիայի առաջնության առաջատար Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ուժեղացնել կազմը և պայմանագիր կնքել գերմանացի կիսապաշտպանի հետ, ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը», հայտնում է BILD-ը։
Յուլիան Բրանդտը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել 2019 թվականի մայիսին Լևերկուզենի «Բայերից»: Լրատվամիջոցները հայտնում էին, որ Բրանդտի տրանսֆերի գումարը դորտմունդյան ակումբ կազմել է 25 մլն եվրո։26-ամյա գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «մեղուների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Բրանդտը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դրանցում դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































