«Մանչեսթեր Յունայթեդը» երկու շաբաթվա ընթացքում հանդիպումներ կանցկացնի պոտենցիալ գնորդների հետ։
Բանակցությունները տեղի կունենան Լոնդոնում կամ Մանչեսթերում, ակումբի շահերը ներկայացնում է Raine Group բանկը, որը նախկինում զբաղվում էր «Չելսիի» վաճառքով։
«Մանչեսթեր Յունայթեդը» գնելուն հավակնում են Կատարի շեյխ Համադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին, ով առաջարկել էր 4,5 միլիարդ եվրո, և բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռաթքլիֆը։
Հայտ կարող են ներկայացնել նաև «Միլանի» նախկին սեփականատեր Elliott Group ամերիկյան ներդրումային հիմնադրամը։
Հաղորդվում է, որ Գլեյզերների ընտանիքը, որոնք պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», վաճառքից մտադիր են 6 միլիարդ ֆունտ ստանալ։
























































