«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որը թիմի կազմում վերջին անգամ նոյեմբերին է խաղացել, շուտով դաշտ կվերադառնա: Բրազիլացին վնասվածք էր ստացել աշխարհի առաջնությանը:
«Նրա վերադարձը մոտ է, ես չեմ ուզում կոնկրետ ժամկետներ նշել, բայց նա որոշակի բաներ է անում թիմի հետ: Գաբրիելի՝ խաղադաշտ դուրս գալը շատ շուտ չի լինի, բայց այդ օրն այնքան էլ հեռու չէ։ Նա իրեն ամեն օր ավելի լավ է զգում, բժիշկները նույնպես վստահ են նրա վիճակի վրա։
Նրա վերականգնումը բավականին պարզ էր: Սկզբում մեզ անհանգստացնում էր վնասվածքի լրջությունը, քննարկում էինք իրադարձությունների հնարավոր զարգացումը։ Բարեբախտաբար, վնասվածքն այնքան էլ լուրջ չէր, բայց այն դեռ վիրահատություն էր պահանջում, և դա տհաճ է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնցիների մամուլի ծառայությունը։
























































