Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Բրյուգեին» (5:0): Գոլերից մեկի հեղինակ դարձավ թիմի նորեկ Օդիոն Իգալոն: Հարձակվողը այդ գոլը նվիրել է կյանքից հեռացած իր քրոջը, տեղեկացնում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Իգալոյի քույրը մահացել էր անցած դեկտեմբերին:
Սա նիգերիացի ֆուտբոլիստի առաջին գնդակն էր Մանչեսթերը ներկայացնող ակումբի կազմում:
Odion Ighalo dedicated his first Manchester United goal to his sister, who died in December.
— ESPN FC (@ESPNFC) February 27, 2020
(via @btsportfootball) pic.twitter.com/njQjyibe1j