Կալիդու Կուլիբալին գովեստի խոսքեր է ասել «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի հասցեին։
«Գրեհեմ Փոթերը շատ լավ է շփվում բոլորի հետ: Եվ նրան չի հետաքրքրում, թե նրանք ինչ արժեն՝ 100 միլիոն ֆունտ, թե 20 միլիոն, նա բոլորի հետ նույն կերպ է վերաբերվում: Դա հիանալի մարզչի հատկանիշ է»,-«Չելսիի» պաշտպանի խոսքերն է փոխանցում The Sun-ը։
Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է՝ 4-րդ տեղի թիմից հետ մնալով 14 միավորով։