«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին իր մտքերը։
«Գրեթե անհնար է «Մանչեսթեր Յունայթեդում» ինչ-որ բանից գոհ լինել, երբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն ես: Ես շատ ուրախ եմ Ռեշֆորդի համար, քանի որ նա շատ դժվար անցած տարի ունեցավ, երբ նա հանդես չեկավ այն մակարդակով, որին ունակ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Մասնագետը նշել է, որ խաղացողը գերազանց արագություն ու տեխնիկա ունի։
Այս մրցաշրջանում Ռաշֆորդը մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
























































