«Արսենալը» և կիսապաշտպան Բուկայո Սական համաձայնության են եկել պայմանագրի երկարաձգման շուրջ:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կողմերի միջև համաձայնություն կա նոր 5 տարվա պայմանագրի շուրջ։ Մնում է սպասել միայն «Արսենալի» պաշտոնական հայտարարությանը։
Նաև, ըստ աղբյուրի, «զինագործները» նոր պայմանագիր են քննարկում պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ, սակայն բանակցությունները դեռևս չեն հասել վերջնական փուլ։ Ինքը՝ Սալիբան, ցանկանում է մնալ «Արսենալում», և ակումբը պատրաստ է նրան երկարաժամկետ մեծ պայմանագիր կնքել։ Կողմերը դեռ պետք է քննարկեն աշխատավարձի, պայմանագրի ժամկետի և որոշ այլ մանրամասներ։
Այս մրցաշրջանում 21-ամյա Սական «Արսենալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։