«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կիսվել է Պրեմիեր լիգայի 4 լավագույնների համար պայքարի մասին իր կարծիքով։
«Թոփ քառյա՞կ: Հիմա մենք հասկանում ենք, որ ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից։ «Լիվերպուլը» պետք է լավ արդյունքների հասնի և գնա իր ճանապարհով։ Մեզ համար հիմա շատ կարևոր է միավորներ վաստակելը։ Եթե այս հանգստյան օրերին հաղթենք «Մանչեսթեր Յունայթեդին», դա շատ կօգնի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































