«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել «Չելսի»:
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, լոնդոնյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում հարձակվողի նկատմամբ և տրանսֆերային առաջարկ է պատրաստում։ Կապույտների համասեփականատեր Թոդ Բոուլին պատրաստ է խաղացողին վճարել նրա ընթացիկ աշխատավարձի կրկնապատիկը: Նապոլիում նա տարեկան 4,5 մլն եվրո է վաստակում:
Նիգերիացու նկատմամբ հետաքրքրությունը պահպանում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: 24-ամյա հարձակվողի տրանսֆերի համար «Նապոլին» ցանկանում է ստանալ 120-130 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա նիգերիացի հարձակվողը «Նապոլիի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































